Որքան արժեն Հայաստան-Թուրքիա խաղի տոմսերը․ թուրք երկրպագուները Հայաստան չեն գա

Որքան արժեն Հայաստան-Թուրքիա խաղի տոմսերը․ թուրք երկրպագուները Հայաստան չեն գա

Այսօրվանից մեկնարկում է ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի՝ մարտի 25-ին կայանալիք Հայաստան-Թուրքիա հանդիպման տոմսերի առցանց վաճառքը։

«Հանրապետական» ստադիոնում տոմսերի վաճառքը մեկնարկելու է ավելի ուշ։ Տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Մեկ անձը կարող է գնել ոչ ավել, քան երկու տոմս։ Տոմսերի արժեքներն են՝

Հյուսիսային և հարավային տրիբունաներ՝ 2000 դրամ
Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ
Արևմտյան տրիբունա՝ 10000 դրամ

ՈՒԵՖԱ-ի հատուկ որոշմամբ՝ հյուրեր եւ երկրպագուներ հանդիպմանը ներկա չեն լինելու: