Հասարակություն

Հոգևորականները կքննարկեն Փաշինյանի և նրա կնոջ հարձակումները եկեղեցու վրա

Հոգևորականները կքննարկեն Փաշինյանի և նրա կնոջ հարձակումները եկեղեցու վրա

Այսօր` օրվա երկրորդ կեսին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը Շվեյցարիայից, որտեղ արցախյան թեմայով միջազգային համաժողով էր հրավիրվել, վերադարձել է Հայաստան: Նա արդեն ժամանել է Մայր Աթոռ, հանդիպել է մի խումբ սրբազանների և Վեհարանի աշխատակիցների հետ: Մեզ հասած տեղեկություններով, վաղը կամ մյուս օրը բարձրաստիճան հոգևորականների ժողով է հրավիրվելու, որի ժամանակ Հայ առաքելական եկեղեցու վերնախավը քննարկելու է ստեղծված իրավիճակը և Փաշինյանական իշխանության կողմից եկեղեցու դեմ սկսված արշավը: Տեղեկացանք, որ տարբեր երկրներից էլ են թեմերի առաջնորդներ ժամանելու Հայաստան և ժողովը հենց այսօր չհրավիրելու հանգամանքը դրանով է պայմանավորված: Եթե հրավիրյալները հասցնեն վաղը ժամանել, ժողովը կկայանա հենց վաղը, եթե ոչ` ապա երկուշաբթի: Թե ինչ կորոշի ժողովը դեռ պարզ չէ, բայց այս անգամ իշխանության գլխին կանգնած մարդիկ շատ են սահմաններն անցել և դա հավատավոր մարդկանց ու հոգևորականների համար այլևս անընդունելի է:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image