Էքսկլյուզիվ

«Հրապարակ». Պետական եւ մասնավոր հիմնարկներում բունտ է հասունանում

«Հրապարակ». Պետական եւ մասնավոր հիմնարկներում բունտ է հասունանում

Պետական եւ մասնավոր հիմնարկներում բունտ է հասունանում իշխանությունների նկատմամբ, պատճառն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն է կամ նրա հանրահայտ որոշումը, որը պետական տարբեր գերատեսչությունների փնթի աշխատանքի արդյունքում լրացուցիչ ֆինանսական խնդիրներ է ստեղծել աշխատողների համար։

Ի սկզբանե տարածեցին ինֆորմացիա, թե հենց հոկտեմբերի 1-ից տեսչական մարմնի օգնությամբ կսկսվեն «ռեյդեր»` կպահանջեն գրանցամատյաններ, պատվաստման սերտիֆիկատներ եւ 72-ժամյա վաղեմության ՊՇՌ բացասական թեստի տեղեկանք, իսկ չունեցողներին միանգամից կսկսեն պատժել:

Ավելի ուշ պարզ դարձավ, որ օրենքի պահանջը սխալ են մեկնաբանել՝ թեստի արդյունք ցույց տալու պարտավորությունը ծագում է միայն հոկտեմբերի 14-ից հետո: Բայց սեպտեմբերի վերջին օրերին հազարավոր աշխատողներ արդեն թեստեր են հանձնել՝ 7-15 հազար դրամ վճարելով, եւ հիմա սպասում են, որ պետությունը պետք է լուծում գտնի, կոմպենսացնի իրենց վնասը։ Իսկ որոշ իրավաբաններ էլ պնդում են, որ պարտադիր թեստավորումը պետք է անվճար արվեր` պետության հաշվին:

Ի դեպ, նրանք դիմել են վարչական դատարան եւ ՍԴ, եւ չի բացառվում, որ դատարանը կասեցնի այս հրամանի կատարումը, մինչեւ վերջնական որոշում կայացնելը:

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

Նիկոլն այլևս օրինական չէ

Նիկոլն այլևս օրինական չէ

Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի ա...

×
Gallery Image