Գագիկ Բաղունցին թույլ չեն տվել մտնել Ազգային ժողով
Արցախի Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցին երեկ թույլ չեն տվել մտնել խորհրդարան՝ մասնակցելու արցախցիների քաղաքացիության հարցով կազմակերպված քննարկմանը: Արցախցիները մեզ պատմեցին,որ Բաղունցը անձանգիր չի ունեցել մոտը, պատգամավորի բեյջն է ցույց տվել եւ խնդրել՝ ընդառաջել, խորհրդարանի մուտքում հսկողություն իրականացնող ՊՊԾ աշխատակիցները կապ են հաստատել ԱԺ աշխատակազմի հետ, բայց հավանաբար չեն ընդառաջել, նրանք էլ թույլ չեն տվել եւ Բաղունցին հետ են դարձրել անցակետից:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ փոխանցեցին, որ ԱԺ մուտք հնարավոր է գործել միայն անձը հաստատող փաստաթղթով:
Կարծիքներ