На панель

На панель

Որպեսզի այս արտահայտությունը թարգմանեմ հայերեն, Պետրոս Ղազարյանը պետք է մի տևական տուուուու միացնի: Բայց կարող է նաև չմիացնել, որովհետև քֆուրի ժամանակ տուուու-ն միացնելուց մինչև չմիացնելը մեկ քայլ է:

Եվ ուրեմն` ի՞նչ ասել է` На панель: Այս արտահայտության ամենատարածված նշանակությունն է` Становиться проституткой, այն է` դառնալ պուտանա:
-Պետրոս, տուուու-ն միացրե՞լ ես... Ապրես:

Ամբողջ հարցն այն է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում այսօր հրավիրված է На панель Ալիևի և Ղարիբաշվիլիի հետ: Սա Նիկոլի և Իլհամի առաջին На панель-ը չէ, բայց առաջինն է այս ձևաչափով...

-Արա, Պետրոս, աչքդ կպե՞լ ա, բա ասում ես միացրել եմ... Ի՞նձ ես հարցնում` միացնեմ, թե չմիացնեմ: Բա Սասունին էլ հարցնեիր, արա, կարողա ինքը չէր ուզում, որ իր լափառոշ արտահայտությունները ձեր տուուու-ով կտրեիք: Իսկ եթե մտածում ես`На панель-ը պակաս քֆուր ա, սխալվում ես: Միացրու ասում եմ: Այլապես հիմա կհայտարարեմ, որ Հ1-ի Պետրոսը Սասունին հանել էր На панель:

Հա, էն էի ասում, որ Նիիկոլը նախապես հրավիրված չէր На панель, և ես ինձ բավականին լավ էի զգում դրանից: Մտածում էի` լավ է, այս անգամ չենք խայտառակվի: Բայց այնպես ստացվեց, որ շաբաթը ուրբաթից շուտ եկավ: Ասում են` Մակրոնը, Շառլ Միշելը, բանը, Խաղաղության կոնֆերանսի կազմակերպիչներին հիշեցրել են, որ Անդրկովկասում, վաբշե տը 3 պետություն կա և Նիկոլին նույնպես պետք է հրավիրել На панель: Եվ` հրավիրել են, ի՞նչ կարող ես անել, մեր բախտը մեզ հետ է:

Սասուն Միքայելյանը, երբ գնում էր Պետրոսի մոտ На панель, կարծում եմ, արդեն գիտեր, որ Նիկոլին, այնուամենայնիվ հրավիրել են էդ տեղը: Չեմ բացառում, որ Սասունին ՔՊ-ից նույնիսկ հրահանգել էին` գնա Պետրոսի панель-ը և այնպիսի բաներ ասա, որ մեծ աղմուկ բարձրանա, ու Մյունխենի панель-ում Նիկոլի առաջիկա պահվածքն աննկատ մնա: Ծիպը` ուշադրություն շեղիր: Եվ հիմա, երբ ողջ համացանցը Սասուն է ծռում, ստիպված եմ ասել, որ այդ բեղավոր երևույթի На панель-ը միանգամայն ստացված էր:

-Պետրո՞ս, էլի աչքդ կպա՞վ, արա, միացրու:  Ավելի ուժեղ միացրու, այ տղա, հիմա ուրիշ բանից եմ խոսելու...

Եվ, ուրեմն, ճակատագրի բերումով նույն օրը Սասունի հետ На панель էր դուրս եկել նաև ոչ անհայտ Սծյոպիկ Ճըպըլ-Սաֆարյանը` ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի քուրը... Ներողություն, եղբայրը: Չեմ կարող ասել` սա պարզ համընկնում էր, թե կազմակերպված ինքնամոռացություն, բայց ենթադրում եմ, որ Սծյոպիկը դեռ տեղեկացված չէր, որ Մյունխենի панель-ին հրավիրվելու է նաև Նիկոլը: Սծյոպիկի  панель-ավորման թեման մի փոքր այլ էր, բայց ֆեյսբուքյան սեփական панель-ի վրա նրա բարձրացրած աղմուկն էլ, այնպես ոչինչ, լիուլի բավարար էր ուշադրություն շեղելու համար: Պատկերացնո՞ւմ եք, Սծյոպիկը պատիվ էր պահանջում և Հայաստանի իրավապահ համակարգին սպառնում, որ Սեդայի գլխից կթռնի ու կդիմի Եվրադատարան, եթե Հայաստանի դատարանն իր օգտին վճիռ չկայացնի: Ամեն ինչ խառնել էր իրար` Էլ Միքայել Մինասյան, էլ Սաթիկ Սեյրանյան, էլ 168.am, հիմար-հիմար արտահայտություններ թույլ տվել իրեն: Մի խոսքով` իրեն լրիվ պուտանկայի պես էր պահել, Սասունից ավելի վատ պուտանկայի:

Գոնե վճարվո՞ւմ են На панель գնալու համար: Այս հարցը երևի Փաշինյանի աշխատակազմի ղեկավարին պետք է տալ: Իսկ իմ կարծիքով` վճարվում են և այն էլ լավ են վճարվում: Քաղաքագիտությունից հայտնի է, որ բոլոր երկրների դրածո ղեկավարներն էլ վճարվում են На панель հրավիրվելու դեպքում, որպեսզի панель-ի վրա իրենց ճիշտ պահեն և իրենց տերերին չհիասթափեցնեն: Իսկ դրածո ղեկավարներն էլ տեղերում իրենց панель-ներն ունեն, որոնց վրա Սծյոպիկ, Սասուն ու Պետրոս են խաղացնում, ընդհուպ վճարում, որ սրանք էլ բարձրորակ ծառայություններ մատուցեն` դրածո ղեկավարի փչացած էությունը հանրությունից թաքցնելու համար:
Պետրոս ասի` հիշեցի.

-Արա, էդ տուուու-ն անջատի, վերջացրի արդեն: