Հասարակություն

Սամվել Շահրամանյանը և Հակոբ Տեր-Խաչատուրյանը հանդիպել են․ ինչ են քննարկել

Սամվել Շահրամանյանը և Հակոբ Տեր-Խաչատուրյանը հանդիպել են․ ինչ են քննարկել

Փետրվարի 6-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի և ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի հերթական հանդիպումը։

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը:

ՀՅԴ մամլո դիվանից հայտնում են՝ քննարկվել է Արցախի պետական կառույցների պահպանման անհրաժեշտության, արցախահայերի Արցախ վերադարձի և այլ իրավունքների պաշտպանության, Հայաստանում արցախահայերի ընկերային-տնտեսական և իրավական վիճակի և մարդասիրական օժանդակությունների հետ կապված հարցեր:

ԱՀ նախագահը ներկայացրել է Արցախի կարգավիճակի և առաջիկա անելիքների առնչությամբ իր պատկերացումները:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը ներկայացրել է ՀՅ Դաշնակցության և ՀՅԴ Հայ դատի գրասենյակների ու հանձնախմբերի կատարած աշխատանքները:

Որոշվել է հանդիպումները դարձնել շարունակելի։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image