Կառավարությունում և ուժայիններում «արտակարգ դրություն» է

Կառավարությունում և ուժայիններում «արտակարգ դրություն» է

Կառավարությունում և ուժայիններում «արտակարգ դրություն» է. փնտրում են ՍԴ դատավորների հարցով գաղտնի ժողովի լուրը մեզ փոխանցողին Hraparak.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ երկու օր է, ինչ կառավարությունում և ուժային կառույցներում փնտրում են Սահմանադրական դատարանի դատավորներին հրաժարական հարկադրելու հարցով ՀՀ վարչապետի մոտ ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ կայացած գաղտնի հանդիպման մանրասները Hraparak.am-ին փոխանցած աղբյուրին:

Կառավարության մեր ադբյուրի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանին հունից հանել է գաղտնի հանդիպման բովանդակության նման ճշգրիտ ու մանրամասն արտացոլումը մամուլում և նա հանձնարարել է ամեն գնով գտնել տեղեկությունը Hraparak.am-ին փոխանցած անձանց: Հիմա կառավարությունում և ուժային կառույցներում այդ հարցով «արտակարգ դրություն» է: