Քաղպայմանագրի վարչության վերջին երկու նիստերը էքստրիմ ձեւաչափով են ընթացել. նախավերջին նիստն անց է կացրել Դիջեյը` Էդուարդ Աղաջանյանը. Նիկոլ Փաշինյանը ներկա չի եղել, Իմքայլիստների զարմանքը շատ մեծ է եղել, թե ինչու գոնե վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը նիստը չի վարում: Աղաջանյանը շատ խիստ տոնով «հաթաթա» է տվել ներկաներին, արձանագրել, որ թիմային աշխատանք չկա, խաղեր եք տալիս. թույլ չենք տալու, քայլեր կհետեւեն, ինքներդ հետեւություններ արեք եւ այլն: Հնարավո՞ր է` էլիտայում առկա տարաձայնությունների, որոշ քաշքշուկների հետ կապված էր այդ ամենը․ «Ողջ խնդիրն այն էր, որ մեզանից ոչ մեկը հարց «չուներ» Աղաջանյանին այդ առնչությամբ՝ ընդունեցինք ի գիտություն»,- ասաց ՔՊ մեր աղբյուրը: Հաջորդ նիստին մասնակցած Նիկոլ Փաշինյանը բավականին նյարդային վիճակում է եղել, գրեթե անվերահսկելի։ Հայտարարել է․ «Ես ոնց որոշեմ՝ այդպես պիտի լինի, իմացեք։ Որեւէ մեկի մտքով չանցնի, թե կարող է ինձ հակառակ բան անել, թիմին դավաճանել, բոլորիդ դուրս կշպրտեմ… մարդիկ կան, որ պետք է գնան»: Ո՞ւմ նկատի ուներ, հետաքրքրվեցինք «Իմքայլականից». «Տրվեց 2 անուն, բայց մենք այնպես հասկացանք, որ դա` կուժ քեզ ասեմ, կուլա դու լսիր տարբերակով էր։ Ոչ մեկս չէր հասկանում` ինչ է կատարվում. ինքն ափերից դուրս էր եկել, տվեց Աթանեսյան Վարդանի անունը. կհիշեք` նրա եւ Հակոբ Սիմիդյանի միջեւ վեճ, ծեծկռտուք եղավ, հաջորդը, որքան էլ զարմանալի՝ տվեց Աննա Կարապետյանի անունը»: Պետաիրավականի՞, բայց եթե Վարդանին անհնազանդության համար էր ու հանուն Սիմիդյանի, Աննան ինչո՞ւ պետք է վայր դնի մանդատը, չէ որ Արարատ Միրզոյանի հովանավորյալն է․ «Մենք էլ չհասկացանք. Արարատը լուռ նստած հետեւում էր այդ ամենին։ Գուցե որ Աննան նախկինների հետ կապ է ունեցել՝ Հովհաննես Սահակյանի օգնականն է եղել, դա՞ է պատճառը»: Իսկ եթե մանդատները վայր չդնեն, ի՞նչ կլինի․ «Վարիանտ չի, էլի մի քանիսի հարցն է քննարկվում` Սոնայի, Թագուհու․․․»: Իսկ Լավրով-Ռուսաստանի հետ կապված հարց չհնչե՞ց. «Հնչեց, ասաց` վատ է, շատ վատ, ի՞նչ եք ուզում»:
Քաղաքականություն
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Ռուսաստանից սկսել են վախենալ
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը երեկ մատնել է իշխանության՝ Ռուսաստանից ունեցա...
«Հրապարակ»․ Այրվել է Արարատի նախկին մարզպետի առանձ...
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Արարատի մարզի Արալեզ գյուղում այրվել է Արարատի նախկին մար...
«Հրապարակ»․ Վերին Ոսկեպարը հանձնելու են. այլընտրան...
Մայիսի 30-ին Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղում նախընտրական հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ...
Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատի...
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից, հայտարարեց նա ճեպազրույցի ժամանակ։ «...
×
❮
❯