ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունն օրեր առաջ տուգանվել է: Խոսքը «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմի մեջ մտնող «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ի, այլ կերպ ասած` «Շանգրի Լա» խաղատան մասին է: Մեկ անգամ տուգանել են ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար, մյուսը` անկանխիկ գործարքների խախտման համար: Տուգանքի չափը երկու փաստով կազմում է 1 միլիոն 520 հազար դրամ: Սակայն կարեւորը չափը չէ, այլ՝ այն, որ տուգանելու տակ շատ քաղաքական ուղերձ կա․ վերջին օրերին Գագիկ Ծառուկյանը, բազմաթիվ այլ գործարարների պես, օգնություն է տրամադրում արցախցիներին: Նրա շրջապատի եւ կուսակցության անդամները հանդես են գալիս իշխանություններին ուղղված քննադատությամբ, եւ այդ ամենը չի վրիպում Նիկոլ Փաշինյանի աչքից, ով ուզում է, որ բիզնեսը հավատարմորեն ծառայի իրեն, ոչ մի քաղաքական պրոցեսի չմասնակցի, տարեկան մի քանի անգամ էլ իր կնոջ հիմնադրամին գումարներ փոխանցի, եւ վերջ:
Էքսկլյուզիվ
«Հրապարակ». Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունը տուգանվել է. տուգանելու տակ քաղաքական ուղերձ կա
Ամենաընթերցված
Չալաբյանին ձերբակալել են Դանիել Իոաննիսյանի դիմում...
Գրել էնք, որ վաղ առավոտյան ժամը 07։10 մտել էին Ավետիք Չալաբյանի տուն, խուզարկություն են իրականացրել...
Հունիսի 29-ից մինչև դեկտեմբերի 9-ը ճանապարհահատված...
Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ ճանապարհային...
Ձերբակալել են Չալաբյանին
Վաղ առավոտյան ձերբակալել են հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին: Այս պահին այլ մանրամասնե...
«Հրապարակ»․ «Սոճուտը» փակել են սեփականատերերի քաղա...
Լոռու մարզում՝ Գյուլագարակ գյուղի մոտ, հայտնի Դենդրոպարկի հարեւանությամբ գործող «Սոճուտ» հանգստյան տ...
×
❮
❯