Մակունցի և հայ համայնքի հանդիպումը ԱՄՆ-ում հարթ չի անցել | «Հրապարակի էջերում» 06.03.2020

Մակունցի և հայ համայնքի հանդիպումը ԱՄՆ-ում հարթ չի անցել | «Հրապարակի էջերում» 06.03.2020

Պարզվում է, այս օրերին Վաշինգտոնում են ոչ միայն Աննա Հակոբյանն ու Մելանյա Թրամփից «խիզախ կին» մրցանակին արժանացած Լյուսի Քոչարյանը, այլեւ Լիլիթ Մակունցը, ով մարտի 3-ին փակ հանդիպում է ունեցել «Քարնեգի հիմնադրամի» գիտական կենտրոնում: Միջոցառմանը մասնակցել են նախկին դեսպաններ, փորձագետներ, դիվանագետներ եւ հայ համայնքի ներկայացուցիչներ, մասնավորապես ներկա են եղել Ասո Դավիդյանը, Արամ Համփարյանը, ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը: Պարզվում է, հանդիպումն այդքան էլ հարթ չի անցել, քանի որ հյուրերը շուրջ 1,5 ժամ փորձել են Մակունցից գեթ մեկ հոդաբաշխ բացատրություն եւ հիմնավորում ստանալ ապրիլի 5-ի հանրաքվեի անհրաժեշտության վերաբերյալ, սակայն այդպես էլ համոզիչ հիմնավորումներ չեն լսել: Ինչպես պնդում է հանդիպման մասնակիցներից մեկը, ներկաները փորձել են հասկանալ մի քանի դատավորի փոխելու պատճառով հանրաքվեի կազմակերպման տրամաբանությունը:

Ի դեպ, հանդիպման հենց նույն օրը «Քարնեգիի» փորձագետ Թոմ Դե Վաալը բավականին կոշտ հոդված է հրապարակել հեղինակավոր «World Politics Review» պարբերականում, որտեղ քննադատել է ՀՀ իշխանություններին` իրավունքի գերակայության սկզբունքի ոտնահարման համար, նշելով, որ թափանցիկ ընտրությունների կազմակերպումը դեռեւս ժողովրդավարության գրավական չէ:

Օրվա գլխավոր հրապարակումները՝ տեսանյութում.