Արցախցիները բողոքի ակցիա կանեն

Արցախցիները բողոքի ակցիա կանեն

44-օրյա պատերազմի հետեւանքով Հադրութից, Շուշիից եւ Արցախի այլ օկուպացված բնակավայրերից բռնի տեղահանված եւ Հայաստան տեղափոխված արցախցիների թոշակներն ու նպաստները վերջին ամիսներին չեն վճարվել։

Այսօր՝ ժամը 12։00-ին մի խումբ արցախցիներ բողոքի ակցիա կանեն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության շենքի դիմաց՝ պահանջելով վճարել իրենց թոշակները։ Պահանջներով և բողոքներով դիմելու են նախարարություն։