Մուրադովը վերադարձավ Հայաստան

Մուրադովը վերադարձավ Հայաստան

Երևանի «էրեբունի» ռազմական օդանավակայանում քիչ առաջ վայրէջք է կատարել Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը, ում գլխավորությամբ էլ երեկ Մոսկվայում անցկացվել են հայ-ռուս-ադրբեջանական բանակցությունները։

Մամուլում տարածված է այն տեսակետը, որ բանակցությունները վերաբերել են ռազմագերիների վերադարձի հարցին,սակայն առանցքում հատկապես այն վեց գերիների հարցն էր, որոնք գերեվարվել են ՀՀ ՊՆ զորամասի պահպանության տարածքից, եւ ՀՀ պահանջներից մեկը եղել է այն, որ վերջիններս անհապաղ վերադարձվեն ՀՀ: 

Բանակցություններին հայկական կողմից մասնակցում են ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշակ Կարապետյանը եւ սահմանապահ զորքերի շտաբի պետ Արման Գասպարյանը, իսկ ադրբեջանական կողմից՝ ադրբեջանական արտաքին հետախուզության ղեկավար Օրխան Սուլթանովը։