Հասարակություն

Չպետք է որևէ դեպքում հանձնվել, պետք է պայքարել ու գնալ առաջ. Պարգ

Չպետք է որևէ դեպքում հանձնվել, պետք է պայքարել ու գնալ առաջ. Պարգ

«Աշխատասեր եմ, պատրաստ եմ ելույթս ավելի ու ավելի զարգացնել, կրկնակի ավելի լավ ելույթ ունենալ Բազելում»,- ասուլիսում ասաց Պարգը՝ Պարգև Վարդանյանը, ով ներկայացնելու է Հայաստանը Եվրատեսիլ-2025 երգի միջազգային մրցույթում։

Նա նշեց, որ պատրաստ է իր էներգիան փոխանցել նաև եվրատեսիլյան բեմից։

Հիշեցնենք, որ Պարգն ընտրվել է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի շրջանակում  ելույթ ունեցած 12 մասնակիցներից։ Հայաստանյան պատվիրակն ընտրվել է հեռուստադիոտողի SMS քվեարկության և Հանրային հեռուստաընկերության ժյուրիի, միջազգային ժյուրի քվարկությունների արդյունքում։

«Ես ունեմ երգ «Առաջ», մեսիջն է՝ քայլել առաջ, չնայել դժվարություններին։ Ինձ թվում է՝  այս երգը դրա երկրորդ մասին է։ Միտքն այն է, որ չպետք է որևէ դեպքում հանձնվել, պետք է պայքարել ու գնալ առաջ։ Բոլորս էլ ունենում ենք դժվարություններ, բայց չպետք է կորցնենք մեզ, լույսը»,- ասաց Պարգը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image