90-ականներին պետություն կար, դրա համար հաղթեցինք. Արա Աբրահամյան

90-ականներին պետություն կար, դրա համար հաղթեցինք. Արա Աբրահամյան

Ես էլ եմ ուզում մի երկու բառ ասել մեր շատ սիրելի Կոմանդոսի մասին։ Էդ մարդը ծրագրեր ուներ, որ ուզում էր իրականացնել։ Ես պատերազմի ավարտից մոտ երկու շաբաթ անց էի հանդիպել նրա հետ ու երկար զրուցեցինք։

Այս մասին քիչ առաջ Արկադի Տեր-Թադեւոսյանի անվան  «Քաղաքացիական խորհուրդ» հայրենասիրական ՀԿ-ի համաժողովին իր ելույթում ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

«Մենք զրուցում էինք այն մասին, թե ինչ կարելի է անել, որ վիճակը փոխվի, կայունանա։ Ես ասում էի՝ ես սա գիտեմ, էն գիտեմ, նա գիտեմ, իսկ նա էլ իր հերթին հավատ էր ներշնչում։ Այո, մենք կարող ենք լինել հզոր պետություն, կարող ենք ունենալ հզոր բանակ։ Մենք դրա բոլոր նախապայմանները ունենք, ուղղակի պիտի հասկանանք, որ միայն մենք կարող ենք կառուցել, մենք՝ հայերս։ Եթե մենք չունենանք, չմասնակցենք, ոչինչ էլ չի լինի։ Եթե մենք այստեղ նախապայմաններ չստեղծենք, դրսից ոչ ոք էլ չի օգնի։ Կոմանդոսը հաստատ վերևում իրեն լավ կզգա, եթե տեսնի,որ իր գործը շարունակում ենք։ 90-ականներին ո՞նց հաղթեցինք, ինչու հաղթեցինք, որովհետև կար պետություն, կար միասնություն, կար հաղթանակի ցանկություն»,- ասաց Աբրահամյանը։