«Հրապարակ». Հակառուսից՝ ռուսամետ

«Հրապարակ». Հակառուսից՝ ռուսամետ

Իշխանության մեջ ոմանք զարմացած են Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի «տրանսֆորմացիաներից»:

Եթե մինչ հեղափոխությունը նա մոլի հակառուս էր եւ կարծում էր, որ Պուտինի երկարատեւ նախագահությունը խանգարում է Ռուսաստանի բնականոն զարգացմանը, ապա այսօր ամեն պատեհ առիթով, անգամ օտարերկրյա դեսպանների հետ հանդիպումների ժամանակ ռուսամետ է ներկայանում եւ նույնիսկ հայտարարում, որ ՌԴ ԱԽ քարտուղար Պատրուշեւն իր ընկերն է: Երեկ, ի դեպ Երեւան է ժամանել Նիկոլայ Պատրուշեւի գլխավորած պատվիրակությունը, որը պետք է հանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ եւ «աշխատանքային քննարկում» ունենա ՀՀ ԱԽ-ի հետ։