Ոնց զգուշացրել եմ, տենց էլ իրավիճակը զարգանում է․ ասելիքս 40 օր առաջ եմ ասել

Ոնց զգուշացրել եմ, տենց էլ իրավիճակը զարգանում է․ ասելիքս 40 օր առաջ եմ ասել

Սահմանին ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Արծրուն Հովհաննիսյանը կրկին ակտիվացել է, ֆեյսբուքյան գրառումներով է հանդես գալիս, նույնիսկ լայվ է մտնում և այլն։

Լրատվամիջոցներից մեկը քիչ առաջ կապ է հաստատել ՊՆ-ի հետ՝ հասկանալու, թե արդյոք Արծրուն Հովհաննիսյանի գրառումները համարվո՞ւմ են պաշտոնական տեղեկատվություն, և ի՞նչ կարգավիճակով է Հովհաննիսյանը հանդես գալիս։

«ՊՆ պաշտոնական բոլոր հաղորդագրությունները տեղադրվում են ՊՆ կայքում։ Արծրուն Հովհաննիսյանը ՊՆ ներկայացուցիչ չէ, և նրա գրառումները պաշտոնական համարվել չեն կարող»,- նշել են պաշտպանության նախարարությունից։

Հովհաննիսյանը ֆեյբուքյան իր վերջին ուղիղ եթերի ժամանակ զինվորական համազգեստով էր։ Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանից փորձեցինք ճշտել, թե Արծրուն Հովհաննիսյանն արդյոք իրավունք ունի՞ զինվորական համազգեստով լայվ մտնել ու ՊՆ-ի հետ որևէ կապ չունենալով` տեղեկատվություն տրամադրել։

«Ես լայվը, ճիշտ որ ասեմ, չեմ նայել, էդ հարցը, կարծում եմ, ՊՆ-ին պետք է տալ։ Ես այդ լայվից սքրին շոթ եմ տեսել, բայց չեմ մեկնաբանում։ Ես իմ ասելիքը ընտրություններից առաջ եմ ասել, դեռ մի 40 օր առաջ։ Ես ասել եմ՝ ոնց է լինելու, ու ոնց զգուշացրել եմ, տենց էլ իրավիճակը զարգանում է, ինձ կներեք»,- ասաց Վրթանեսյանը։

Եվ իրոք, եթե ուշադրություն ենք դարձնում Արծրուն Հովհաննիսյանի հագուստին, երևում է, որ, այո, այն ռազմական է, բայց ոչ ազգային զինվորական հանդերձանք։