Ինչ են քննարկել ՔՊ նիստում. մանրամասներ

Ինչ են քննարկել ՔՊ նիստում. մանրամասներ

Քիչ առաջ լրատվամիջոցները հայտնեցին, որ ՔՊ վարչության նիստը  չավարտված՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռացել է կուսակցության գրասենյակից։ Ըստ նույն տեղեկությունների՝ ՔՊ վարչության նիստում քննարկվել է Ալեն Սիմոնյանի հետ կապված վերջին միջադեպը։

Ենթադրվում էր, որ ԱԺ նախագահի հեռանալը պայմանավորված էր նրանով, որ ներսում տհաճ խոսակցություններ են եղել, սակայն ՔՊ վարչության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպը չի քննարկվել նիստում, և ընդհանրապես՝ նրա հետ կապված թեմա չի արծարծվել, անգամ առաջին նախագահի այսօրվա հայտարարությանն անդրադարձ չի եղել։ Հիշեցնենք, որ Տեր-Պետրոսյանն այսօր հայտարարել էր, որ ՔՊ-ն պարտավոր է նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը։

Մեզ ասացին, որ նիստում քննարկել են ընթացիկ և կուսակցական հարցեր։