«Զվարթնոց» օդանավակայանից Երևան–Բաքու թռիչք է իրականացվել (լուսանկար)
Այսօր «Զվարթնոց» օդանավակայանից Երևան–Բաքու թռիչք է իրականացվել։ Այս մասին տեղեկանում ենք flightradar կայքից։
«Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունում հաստատել են, որ որ նման թռիչք եղել է։
«Միջազգային կազմակերպության կողմից պատվիրված չարտերային չվերթ է»,- պարզաբանել են մամուլի ծառայությունից։
«Զվարթնոցից» նշել են նաև, որ տարբեր ժամանակներում տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից չարտերային չվերթեր են իրականացվում Բաքու և հակառակ ուղղությամբ։ Եւ սա առաջին չվերթը չէ։
Նշենք, որ չվերթն իրականացրել է լեհական Enter.Air-ը։
Կարծիքներ