ՔՊ աշխատակազմի ղեկավարը հրաժարական է տվել

ՔՊ աշխատակազմի ղեկավարը հրաժարական է տվել

Քիչ առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել ՔՊ աշխատակազմի ղեկավար Տրդատ Սարգսյանը: Նա hraparak.am-ի հետ զրույցում հաստատեց լուրն ու հավելեց, որ դա ամենևին էլ հրաժարական չէ, այլ պարզապես չի ցանկացել շարունակել զբաղեցնել պաշտոնը:

Նշենք, որ, հավանաբար, Սարգսյանի հրաժարականը կապված է օրեր առաջ ՔՊ վարչության ընտրությունների՝ նախադեպը չունեցող կեղծիքների հետ:

Հիշեցնենք, որ Տրդատ Սարգսյանի օգտին կեղծվել էր ավելի քան 30 ձայն, սակայն վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը: