Այլ

Մինչև շաբաթավերջ Բայդենը դուրս կգա ընտրապայքարից. աղբյուր

Մինչև շաբաթավերջ Բայդենը դուրս կգա ընտրապայքարից. աղբյուր

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ով վարակվել է կորոնովիրուսով ու հայտնվել է լուրջ քաղաքական ճնշման տակ, այդ թվում՝ իր թիմակիցների կողմից, արդեն այս հանգստյան օրերին ստիպված կլինի հրաժարվել նախագահական մրցապայքարից:

Տեղեկությունը հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով մի քանի անանուն բարձրաստիճան դեմոկրատների։

Մյուս կողմից, ըստ Newsweek-ի, ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը գլխավորել է Դեմոկրատական ​​կուսակցությունից նախագահի թեկնածուի հավակնորդների ցուցակը։

Ըստ ամսագրի՝ նրա առաջադրման հավանականությունը կազմում է 45%, իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենինը՝ ընդամենը 40%։

Եթե Հարիսը հաղթի նախագահական ընտրություններում, կդառնա Միացյալ նահանգների առաջին կին նախագահը:
   

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image