Հայ բազմազավակ մայրը հայտնվել է Ռուսաստանի ռեկորդների գրքում 

Հայ բազմազավակ մայրը հայտնվել է Ռուսաստանի ռեկորդների գրքում 

Ռուսաստանի Միներալնիե Վոդիի բնակչուհի, ազգությամբ հայ Մարինա Հովհաննիսյանը հայտնվել է Ռուսաստանի ռեկորդների գրքում։ Հայուհին ութ երեխա է ծննդաբերել ութ տարում՝ սահմանելով յուրատեսակ ռեկորդ։ Այս մասին հայտնում է alphanews-ը։ Մարինայի ամուսինը՝ Իրակլի Շաինիձեն, ազգությամբ վրացի է։ Նրանք ամուսնացել են, երբ Մարինան քսանհինգ տարեկան էր։ Նրա սահմանած ռեկորդը՝ «Մեկ տասնամյակում առավել շատ երեխաներ ծննդաբերած մայր» կատեգորիայում է։ Երկրորդ ռեկորդն էլ այն է, որ նա ամենաշատ աղջիկ երեխաներին է ծննդաբերել։

Մարինան նշում է, որ ութ երեխաներով չի սահմանափակվելու եւ էլի երեխաներ են լինելու ընտանիքում, քանի որ դուստրերը խնդրում են, որ եղբայր ունենան։ Ներկայումս Մարինան քառասուն տարեկան է։ Ի դեպ, նրանց ընտանիքում ֆորմալ իմաստով իններորդ երեխան արդեն կա՝ մասնակցելով մի ծրագրի, նրանց վստահվել է Հերման անունով մի «դժվար երեխայի» վերադաստիարակությունը։ Վերջինս ի դեպ, ընտելացել է Մարինայի եւ Իրակլիի ընտանիքին եւ համարում է, որ այն իր ընտանիքն է։