«Հրապարակ». ՔՊ-ականները քննարկում են Լևոն Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը

«Հրապարակ». ՔՊ-ականները քննարկում են Լևոն Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը

Լեւոն Քոչարյանը երեկ չբացառեց, որ իշխանությունները քայլեր կձեռնարկեն՝ իրեն կրկին կալանավայր ուղարկելու համար։ ՔՊ-ականներն այս օրերին քննարկում են այն հարցը, որ դատախազը պետք է մտնի ԱԺ` նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ։ Լեւոն Քոչարյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը, սակայն, բացառում է դա, քանի որ քրեական գործում չկան նոր էական հանգամանքներ։

«Տեսականորեն դատախազությունն այդ գործառույթն ունի, բայց Քրեական դատավարության օրենսգիրքն ասում է, որ մեղադրյալը նույն գործով կարող է կրկին կալանավորվել միայն այն դեպքում, երբ առկա է նոր էական հանգամանք, որը մինչ այդ հայտնի չի եղել: Տվյալ դեպքում որեւէ նոր էական հանգամանքի մասին խոսք չի կարող լինել»,- ասաց նա: