Դատարանը մերժել է Փարսյանի եղբորը կալանավորելու միջնորդությունը 

Դատարանը մերժել է Փարսյանի եղբորը կալանավորելու միջնորդությունը 

«Հրապարակն» այսօր տեղեկացրել էր, որ երեկ երեկոյան ձերբակալվել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի կրտսեր եղբայրը՝ Հովհաննես Փարսյանը: Նա Պոլիտեխնիկի Կապանի մասնաճյուղի ուսանող է, ըստ մեղադրանքի, չի հաճախել դասերին, սակայն գնահատականներ է ստացել` կաշառքի դիմաց։ Այդ եւ մի քանի այլ մեղադրանքների հիման վրա, հիշեցնենք, կալանավորված է մասնաճյուղի ռեկտոր Լեռնիկ Պետրոսյանը: Հարցաքննության հրավիրված երկու ուսանողների երեկ ձերբակալել էին։ Հակակոռուպցիոն կոմիտեն դատարան միջնորդություն էր ներկայացրել՝ կալանքը որպես խափան միջոց կիրառելու համար։ 

Սակայն Փարսյանի կրտսեր եղբորը ձերբակալելուց ժամեր անց բաց են թողել։ Հակակոռուպցիոն կոմիտեից մեր տեղեկությունը հաստատեցին։ Դատարանը մերժել է Հովհաննես Փարսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն։

«Այս պահին կարող ենք միայն ասել, որ դատարանը միջնորդությունը մերժել է և Հովհաննես Փարսյանը ազատ է արձակվե։ Տեղեկացրին, որ ազատ է արձակվել նաև մյուս ձերբակալվածը` Վահե Պետրոսյանը»,-ասացին մեզ Հակակոռուպցիոն կոմիտեի լրատվական ծառայությունից։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հրապարակի» հետ զրույցում Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանն ասել էր, որ իր եղբայրը նորմալ հաճախում է  դասերին։