Հասարակություն

Լրտեսության մեջ մեղադրվողներից մեկը պատերազմից հետո պարգեւատրվել է

Լրտեսության մեջ մեղադրվողներից մեկը պատերազմից հետո պարգեւատրվել է

ԱԱԾ-ն օրերս հաղորդագրություն տարածեց, որ ձերբակալվել են շուրջ 19 զինծառայողներ` պետական դավաճանության մեղադրանքով: Ըստ հաղորդագրության՝ նրանք գումարի դիմաց լրտեսությամբ են զբաղվել, ֆեյսբուքյան օգտատերերի կողմից հավաքագրվելով։ Վերջիններիս են տրամադրել իրենց զորամասերի թվակազմի, զինատեսակների, դասավորության մասին տեղեկություններ։ 

Մամուլում հայտնվեցին տեղեկություններ, որ ձերբակալվածներից մեկը Շիրակի մարզից է: Մենք պարզեցինք, որ այդ անձը կոչումով փոխգնդապետ է, Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի բնակիչ: Պեմզաշենի բնակիչներից մեկը մեզ պատմեց, որ փոխգնդապետը 44-օրյա պատերազմի ժամանակ գերեվարված և հայրենիք վերադարձած գերիներից մեկի հորեղբոր տղան է: Ինքը՝ փոխգնդապետը, նույնպես մասնակցել է 44-օրյա պատերազմին, անգամ պարգևատրվել է Արիության մեդալով: Գյուղում բոլորն իմացել են այս մեղադրանքի մասին, քանի որ վերջերս ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել Պեմզաշենում գտնվող նրա տանը: Չնայած նա երկար տարիներ՝ ընտանիքի հետ միասին, բնակվում է Վայոց ձորի սահմանամերձ գյուղերից մեկում: 

Մենք չենք նշում մեղադրյալի անուն-ազգանունը՝ ելնելով անմեղության կանխավարկածից։ Համոզված ենք, որ այս մեղադրանքի մանրազնին քննության ընթացքում կարող են բացահայտվել բազմաթիվ մանրամասներ, որոնք կարող են կասկածի տակ դնել մեղադրանքը։

Լրահոս

Ամենաընթերցված

Սոսկալի անկում

Սոսկալի անկում

Երբ հետեւում ես կառավարության կամ խորհրդարանի նիստերին, որոնց հետեւել ես առնվազն մի 20-30 տարի, եւ զ...

×
Gallery Image