«Գնացեք ձեր հարցերը որտեղ ուզում եք լուծեք»․ Աշտարակ-Էջմիածին մայրուղին փակ է, իրավիճակը՝ լարված

«Գնացեք ձեր հարցերը որտեղ ուզում եք լուծեք»․ Աշտարակ-Էջմիածին մայրուղին փակ է, իրավիճակը՝ լարված

Ընդդիմության պայքարի երկրորդ փուլի երրորդ օրն է։ Խաղաղ անհնազանդության միջոցառումներն ու բողոքի ակցիաները շարունակվում են հանրապետության ողջ տարածքում։ Մի խումբ քաղաքացիներ այժմ փակել են Աշտարակ-Էջմիածին մայրուղին, ինչից հետո լարված իրավիճակ է ստեղծվել։

«Ճամփես բացեք, գնացեք ձեր հարցերը որտեղ ուզում լուծեք, իմ հետ ինչ գործ ունեք, իրավունք չունեք դեմս փակել»,- նշեց վարորդներից մեկը։