Հասարակություն

«Համերի» վարորդն ասել է`ինքը կպաշտպանի իրեն

«Համերի» վարորդն ասել է`ինքը կպաշտպանի իրեն

Երթևեկության կանոնները կոպտորեն խախտած «Համեր» մակնիշի մեքենայի 25-ամյա վարորդ Գեղամ Սարադյանը շարունակում է գտնվել կալանքի տակ։ Այս մասին «Հրապարակ»-ին փոխանցեցին Քննչական կոմիտեից։

Սարադյանի շահերը ներկայացրել է Հանրային պաշտպանի գրասենյակից Շուշան Հարությունյանը։ Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն արդեն չի ներկայացնում նրա շահերը.

«Նա հրաժարվել է պաշտպանից, ասել է` ինքը կներկայացնի իր շահերը, իրեն պաշտպան հարկավոր չէ»։

Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին Երևանի կենտրոնում «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ: Մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով անվադողերի ուղղությամբ գործադրվել է հրազեն:

Լրահոս

Ամենաընթերցված

Լֆիկը խիստ պայմաններ է դրել

Լֆիկը խիստ պայմաններ է դրել

Ծիրանի այգի ունեցողները կրակն են ընկել իրենց բերքի ձեռքը։ Ռուսաստանի կողմից դրված սահմանափակումներից...

×
Gallery Image