Արցախում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո նախագահի հաղթող թեկնածու Արայիկ Հարությունյանը քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների փուլ է սկսել: Նպատակը՝ խորհրդարանում կայուն մեծամասնության ապահովումն է, որը, ամենայն հավանականությամբ, կապահովվի ԱԺ ներկայիս նախագահ Աշոտ Ղուլյանի 2 եւ ՀՅԴ-ի 3 մանդատների շնորհիվ: Արդյունքում այդ ուժերը նախարարական պորտֆել կստանան կառավարությունում:
Չի բացառվում, որ ԱԺ մուտք չգործած ուժերի եւ անհատների հետ եւս քաղաքական պայմանավորվածություններ լինեն: Վիտալի Բալասանյանն իր քաղաքական թիմի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ խորհրդարանի ընդդիմադիր հիմնական թեւն իրենք են լինելու, եւ այս պայմաններում նպատակահարմար չի գտնում որեւէ ձեւաչափով համագործակցել Արայիկ Հարությունյանի հետ։ Սամվել Բաբայանը չնայած կամուրջները չի այրել, սակայն այս փուլում ինքն էլ նպատակահարմարություն չի տեսնում: Իրավիճակի այս սցենարով գնալու դեպքում խորհրդարանի 33 մանդատներից 21-ը կտնօրինի իշխող քաղաքական թիմը, իսկ 12-ը՝ ընդդիմությունը։
Էքսկլյուզիվ
«Հրապարակ». Պորտֆելներ կայուն մեծամասնության դիմաց
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկե...
Հունիսի 7-ի գիշերը, ըստ ՔՊ-ական աղբյուրի, Փաշինյանը մի խումբ մերձավորների հետ արդյունքների հաշվարկին...
Սա դեռ սկիզբն է
Դուք նկատեցի՞ք` ինչ արագությամբ, հենց հունիսի 8-ին, Երեւանի փողոցներից անհետացան կանաչապատման եւ սան...
«Հրապարակ»․ ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն...
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Հայաստան սպասվելիք այսօրվա այցը մտահոգությու...
1 օր ջուր չի լինելու
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզնի 1» ջրատարի վթարվ...
×
❮
❯