Մահացել է ԽՍՀՄ վերջին Պնախարար, ավիացիայի մարշալ Եվգենի Շապոշնիկովը։ Նա 78 տարեկան էր։ Այս մասին հայտնում է ռուսական «Известия»-ն։ Մարշալ Շապոշնիկովը ծնվել էր 1942 թվականի Ռոստովի մարզում։ Խարկովի ռազմաավիացիոն ուսումնարանի շրջանավարտ էր։ Ժամկետային ծառայություն է անցել ռազմաօդային ուժերում որպես կործանիչի օդաչու։
Ավարտել է Գագարինի անվան ռազմաօդային ակադեմիան։ Ռազմական կարիերայի ընթացքում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ, եղել ռազմաօդային ուժերի հրամկազմում։ 1990 թվականի հուլիսի 13-ին նշանակվել է ԽՍՀՄ ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար եւ ԽՍՀՄ Պնախարարի տեղակալ։ 1991 թվականի օգոստոսի 26-ին նրան շնորհվել է մարշալի կոչում, իսկ օգոստոսյան պուտչի պարտությունից հետո եղել է ԽՍՀՄ վերջին Պնախարարը։