Տղամարդը 49 օր շարունակ վիրուսակիր է եղել

Տղամարդը 49 օր շարունակ վիրուսակիր է եղել

CoViD-19-ով վարակվածների մոտ 10 տոկոսը այն կարող է ձեռք բերել արտաքուստ առողջ մարդկանցից, որոնց մոտ հիվանդությունն անցնում է առանց ախտանիշների կամ դրանք դեռևս ի հայտ չեն եկել։ Սրանք ԱՄՆ հիվանադացության ու կանխարգելման ու վերահսկման կենտրոնի պաշտոնական կայքում տեղադրված ուսումնասիրության արդյունքներն են։ Այն անցկացվել է Սինգապուրում՝ հունվարի  23-ից մարտի 16-ը։ Հետազոտվել է 243 հիվանդ, որոնցից 157 -ը վարակվել են երկրի ներսում։ Կան նաև մակերեսների միջոցով վարակման օրինակներ։ 52 տարեկան կինն, օրինակ, վարակվել է եկեղեցում։ Պարզվել է, որ նրա նստարանը դրանից մի քանի ժամ առաջ զբաղեցրել են երկու օտարերկրացի՝ CoViD-19 վարակակիրներ, որոնք ախտանիշներ չեն ունեցել։Կենտրոնը նշում է, որ հենց այս դեպքերն են առավել բարդացնում հիվանդության հետքը գտնելը։

Այդ իսկ պատճառով շատ է կարևորվում ֆիզիկական հեռավորության պահպանումը։ Ավելի վաղ չինացի փորձագետները հայտնաբերել են մի բացառիկ դեպք, երբ տղամարդը 49 օր շարունակ հանդիսացել է վիրուսակիր, ըստ որում՝ առանց ախտանիշների։

Փորձագետների կարծիքով՝ վիրուսը տղամարդու իմունային համակարգի հետ դինամիկ հասավասարակշռության մեջ է եղել, ինչի պատճառով նա չի հիվանդացել, սակայն ակտիվ կերպով վարակել է շրջապատին։