Զարուհի Փոստանջյանին բերման են ենթարկել. Փաշինյանը գտնվել է շենքում

Զարուհի Փոստանջյանին բերման են ենթարկել. Փաշինյանը գտնվել է շենքում

Տեղեկացանք, որ ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան Զարուհի Փոստանջյանին քիչ առաջ ոստիկանությունը բերման է ենթարկել:

«Նիկոլը եկել էր Հատուկ քննչական ծառայություն, այդտեղից են ինձ բերման ենթարկել, ես հենց հիմա խոսում եմ ոստիկանությունից: Դուրս գամ ոստիկանությունից, մանրամասները կհայտնեմ»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց Զարուհի Փոստանջյանը:

Փոստանջյանը, ամենայն հավանականությամբ  Փաշինյանի այցին ընդառաջ բողոքի ակցիա իրականացնելիս է եղել: