Գորիս-Կապանի ո՞ր հատվածներն են անցել Ադրբեջանի վերահսկողության տակ

Գորիս-Կապանի ո՞ր հատվածներն են անցել Ադրբեջանի վերահսկողության տակ

Թեև դեռևս սահմանազատման և սահմանագծման որևէ գործընթաց չի մեկնարկել, սակայն Ադրբեջանը Գորիս-Կապան միջպետական, ռազմավարական նշանակության ավտոճապարահի Որոտան-Նոր Առաջաձոր հատվածում պատրաստվում է մաքսային կետ տեղադրել։ Այս մասին երեկ հայտարարել է անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Դա նշանակում է, որ Գորիս-Կապան ճանապարհն, ըստ էության դադարում է գործել, իսկ Որոտան, Շուռնուխ և Բարձրավան գյուղերը հայտնվում են շրջափակման մեջ։

Ստորև ներկայացնում ենք այն Գորիս-Կապան հատվածները, որոնք նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո հայտնվել են ադրբեջանցիների վերահսկողության ներքո։ Նշենք նաև, որ որպես այս ճանապարհին այլընտրանք, իշխանություններն առաջարկում են Տաթև-Կապան, գրունտային, ոլորապտույտ և անբարեկարգ ճանապարհը, որը, ըստ մասնագետների, որևէ կերպ չի կարող փոխարինել Գորիս-Կապան ավտոճանապարհին։