ՀՔԾ-ում Առուշ Առուշանյանին պառկեցրել են գետնին, ձեռքերը ոլորել եւ նկարահանել

ՀՔԾ-ում Առուշ Առուշանյանին պառկեցրել են գետնին, ձեռքերը ոլորել եւ նկարահանել

Քիչ առաջ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն իր փաստաբանի՝ Էրիկ Ալեքսանյանի հետ,  ներկայացել է Հատուկ քննչական ծառայություն, սակայն քննիչն այդ պահին տեղում չի եղել։ 

Նրանց սպասել է նկարահանող խումբ։

Առուշ Առուշանյանին պառկեցրել են գետնին, ձեռքերը ոլորել, ինչպես դա տեղի էր ունեցել Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի դեպքում:

Իրավապահները նոր ձեռագիր ունեն՝ խաբեությամբ բերման ենթարկելու՝ Նիկոլ Փաշինյանի անձնական հրահանգով: