«Բոզի տղա» արտահայտությունը նորաբանություն չէ, ոչ էլ հնաբանություն: Ձեռագիր մատյաններում մեր երկար պրպտումները ոչ մի արդյունք չտվեցին: Եղիշեն որ Եղիշեն է, Ավարայրի ճակատամարտի մասնակից, էլի նման արտահայտություն իրեն թույլ չի տվել: Այն ժամանակ նույնիսկ «դավաճան» եզրույթը չէին գործածում եւ զինվորներին ոգեւորելիս հաճախ օգտագործում էին «վատություն» բառը, օրինակ, նրանց հորդորում էին՝ ձեր հայրենասիրությանը «վատություն» չխառնեք: Կարճ ասեմ՝ մինչեւ Քուչակ ու Սայաթ-Նովա՝ ոչ ոք ոչ մեկին «բոզի տղա» արտահայտությամբ չի պիտակավորել: Մեր պատմության մեջ առաջին անգամ «բոզի տղա» են ասել Մելիք Շահնազարին, եւ դա այն բանից հետո, երբ նա իր դստերը Փանահ խանի որդուն կնության տալուց հետո հանձնեց նաեւ Շուշի բերդաքաղաքի բանալիները: Ուշադրություն դարձրեք նաեւ ԲՏ հապավումին՝ «բանալիները տվող»: Կասեք՝ պատահական համընկնում է: Գուցե, բայց փաստ է, չէ՞, որ համընկնում է…
Խնդրո առարկա արտահայտությունն սկսեց զանգվածաբար օգտագործվել խորհրդային ժամանակներում եւ հատկապես անձի պաշտամունքի շրջանում: Չեկիստները բոլոր այլախոհներին հայտարարում էին հայրենիքի դավաճան եւ «բոզի տղա», այլախոհներն էլ իրենց հերթին էին իշխանավորներին համարում «բոզի տղա»: Այնքան շատ օգտագործվեց այս արտահայտությունը եւ այնպես արժեզրկվեց, որ նույնիսկ բակալով գարեջուր վաճառողներին էին ասում բոզի տղա, որովհետեւ սրանք գարեջրին աղբյուրի ջուր էին ավելացնում եւ այդպես վաճառում: Ո՞վ չի լսել՝ «արա, բայց ձեր բուֆետչիկը շատ բոզի տղա ա, է» արտահայտությունը:
Նորանկախ Հայաստանում, սակայն, «բոզի տղա» ձեւակերպումը դարձավ մահացու վիրավորանք, բայց դա չխանգարեց, որ դավաճան, խառնակիչ, ուրիշի տակը փորող, վատություն անող մարդկանց գոնե հազվադեպ անվանեն բոզի տղա: Այդ արտահայտությունը նոր կյանք ստացավ 2020 թվականի նոյեմբերից սկսած, երբ տեղի ունեցավ մեծ դավաճանությունը, եւ Նիկոլ Փաշինյանը (այ քեզ համընկնում) հանձնեց ազատագրված Շուշին: Այլ խոսքով՝ բանալիները տվեց (Բ. Տ.): Եթե Փաշինյանն իմանար խնդրո առարկա արտահայտության ծագումնաբանությունն ու հասկանար այն իրավիճակները, երբ մարդուն այլ կերպ, քան բոզի տղա չես կարող անվանել, Շուշին հանձնելուց հետո կկորչեր քաղաքականությունից եւ Սյունիք էլ չէր գնա ու չէր արժանանա հայտնի ողջույնին՝ «ողջույն, բոզի տղա»:
Իսկ հիմա անցնենք «բոզի տղա» արտահայտության լեզվաբանական ակունքների դիտարկմանը: Համամիտ չեմ այն պնդումներին, թե այս բառակապակցության բաղադրիչները միմյանց հետ կապված են հատկացուցիչ-հատկացյալի հարաբերությամբ: Դա ավելի շուտ բաղադրյալ որակական ածական է եւ բնութագրում է արական սեռի բոլոր այն ներկայացուցիչներին, որոնք աչքի են ընկնում վատ գործերով՝ ստախոս են, խաբեբա, պոպուլիստ, շողոքորթ, դավաճան, հողատու, կապիտուլյանտ եւ այլն:
Ցանկության դեպքում կարելի է կազմել նաեւ «բոզի տղա» որակական ածականի համեմատության աստիճաններ՝ ավելի բոզի տղա, ամենաբոզի տղա: Այստեղ թերեւս արժե հիշել Հովհաննես Թումանյանի առաջին սիրային բանաստեղծության տողը՝ Սրտիս հատոր, Կյանքիս կտոր… Թումանյանի սիրտը հատորներից, իսկ կյանքը՝ կտորներից չի բաղկացած: Հետեւաբար պետք է ընդունել, որ «սրտի հատոր», «կյանի կտոր» արտահայտությունները բաղադրյալ որակական ածականներ են՝ կազմված երկու տարբեր գոյականներից, եւ նշանակում են, ասենք՝ սիրելի էակ, պաշտելի հոգի, սրտի հատոր աղջիկ, կյանքի կտոր աղջիկ:
Այն էլ ասենք՝ մայր երեւույթը բացարձակապես կապ չունի դիտարկվող արտահայտության «բոզ» բառի հետ: Բոզի տղա էնքան կա՛ա՛ա՛ա՛… Հո բոլորի մայրերը բոզ չե՞ն: Եվ ապա, մի՞թե որեւէ կնոջ կյանքի մանրամասներն ուսումնասիրելուց հետո են որեւէ մեկին ասում՝ «բտ»: Եվ, ուրեմն, հասկանալի պետք է լինի, որ «բոզի տղա» արտահայտությունը բոլոր բոզի տղեքին տրվող ընդհանուր որակում է՝ անկախ նրանց ընտանեկան հանգամանքներից: Ավելին ասեմ՝ անկախ նրանց զբաղմունքից եւ մասնագիտությունից:
Պարտադիր չէ, որ վարչապետ լինես, որպեսզի քեզ այդպես «մեծարեն»: Քի՞չ «բոզի տղա» դատախազ կա, դատավոր, քաղաքական գործիչ, խանութպան, տաքսու շոֆեր… ընտրակեղծարար: Նրանց «բոզի տղա» են ասում, որովհետեւ վատն են, վատություն են անում, անմեղ մարդկանց են բռնում, կողոպտում, ստում, դավաճանում, ծառայում դավաճաններին, հողատուներին, կապիտուլյանտներին, աթոռի մեռած հրեշներին, քվե թռցնում: Գիտեք, չէ՞, ինչ ցույց տվեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունները: 687 հազար քվե մեկին, ով հանձնել է Արցախը, ով 5 հազար տղու, ուշադիր՝ տղու, գլուխ է կերել, պատճառ դարձել հազարավորների հաշմանդամության ու գերեվարման, ոչնչացրել ազգային բանակը, երկիրը դարձրել դուքյան՝ թշնամիների համար: Այդ թվից հանեք կանանց («բոզի աղջիկ» չես ասի), մոլորված ոչխարներին, եւ կստացվի, որ առնվազն 100-150 հազար «բոզի տղու» մասին է խոսքը: Շատ չէ՞, արդյոք, 2.5 միլիոն բնակչությամբ երկրի համար: Իսկ հիմա այդ 100-150 հազարին ավելացրեք նաեւ նրանց, որ ձայն են տվել դավաճանի ձեռքը սեղմելու համար իրար հերթ չտվող էլիտար բոզի տղեքին: Անուններ չտամ, սիրուն չի, բայց ասեմ, որ նրանցից ոչ մեկի մորը ես չեմ ճանաչում, բայց նրանք բոզի տղա են, որովհետեւ ուրախ են Շուշիի բանալիները տալու համար:
Թող տպավորություն չստեղծվի, թե բոզի տղեք կան միայն իշխանության եւ իշխանությանն սպասարկող շրջանակներում: Ընդդիմության շարքերում էլ շատ կան՝ պատեհապաշտներ, բիրդան արթնացած հայրենասերներ, պաշտոնակռիվ տվող սպեկուլյանտներ, ֆեյսբուքյան թունդ ստատուսչիներ ու լայքողներ, որոնք նույն պատեհապաշտն ու սպեկուլյանտն էին լինելու, եթե պատահաբար հայտնվեին իշխանական թիմերում: Պարզապես ընդդիմության մեջ, քանի դեռ ընդդիմություն է, որոշակի ֆիլտրեր են գործում, որոնք թույլ չեն տալիս այս կարգի բոզի տղեքին առանձնապես ճանաչելի դառնալ հասարակությանը: Տարբերությունը սա է:
ՀԳ. Հոդվածում տեղ գտած գռեհկաբանությունների համար հայցում եմ բոլորի ներողամտությունը: