«Երևան Սիթին» քառակի թանկացրել է տոպրակների գինը (լուսանկարներ)

«Երևան Սիթին» քառակի թանկացրել է տոպրակների գինը (լուսանկարներ)

Գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը թանկացրել է պոլիէթիլենային տոպրակների գինը։

Նախկինում դրանք վաճառվում էին 10, հետո 15, հիմա էլ դարձրել են 45 դրամ։

Այս թանկացումը տեղի ունեցավ այն օրենքի ընդունումից հետո, երբ արգելվեց մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային տոպրակների վաճառքը։

Պետությունը պոլիէթիլենային տոպրակներն առաջարկում է փոխարինել կենսաքայքայվող նյութից կամ կտորից պատրաստված բազմակի օգտագործման փաթեթներով։ Խանութները, սակայն, կշարունակեն օգտագործել 50 միկրոնից բարձր, կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրված պլաստիկե տոպրակներ, որոնք ստացվում են վերամշակման արդյունքում։ Այս տոպրակները չեն արգելվելու՝ անկախ հաստությունից։