Ով է պարետը
Այսօր տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանը Արցախում առաջին հային նշանակել է Ստեփանակերտի պարետ՝ մունիցիպալ իշխանության ժամանակավոր պաշտոնակատար, որը Արցախի տարբեր հայտնի դեմքերի հետ բարեկամական ու քավոր-սանիկական կապեր ուներ:
Մեր տեղեկություններով՝ ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտի պարետ նշանակված անձը Սարգիս Գալստյանն է՝ Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Դավիթ Գալստյանի հորեղբայրը, չնայած այդ փաստին, նրանց միջեւ շփում չկա: 2020 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Սարգիս Գալստյանը ակտիվորեն աջակցում էր Արայիկ Հարությունյանին ու նախընտրական շտաբում պատասխանատու էր Կրկժանի եւ Շուշիի գծով:
Նա նաև Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի սանիկն է: Գալստյանը միջին կալիբրի չինովնիկ է եղել Արցախի կրթության նախարարությունում:
Թե ինչ նկատառումներից ելնելով է նա համաձայնել զբաղեցնել այս պաշտոնը, մեզ հայտնի չէ:
Կարծիքներ