Սերժն ու Քոչարյանն ասել էին՝ մի քիչ համբերի, Ալիեւ, իշխանությունը կտանք հարմար թեկնածուի, հետո կպահանջես

«Հիմա մեզ անհրաժեշտ է զիջողական քաղաքականություն վարել՝ ժամանակ շահելու համար։ Հայաստանի տարածքներից զիջվել է միայն Ջերմուկի տարածքը, ուրիշ ոչ մի տարածք չի զիջվել։ Ես հատիկ-հատիկ էդ գյուղերում եղել եմ, դրանք թուրքական գյուղեր են։ Ղարաբաղը տվեցինք, էդ գյուղերն էլ պիտի տայինք»,-Ծիծեռնակաբերդում «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց գնդապետ Անդրանիկ Դավթյանը: Հարցին՝ ո՞ր գյուղերն են թուրքական ասաց՝ Ոսկեպարը, Կիրանցի կողքի տարածքները։
«Ես կռվի ժամանակ եղել եմ, գիտեմ, թե էդ գյուղերը ոնց ենք վերցրել, ումից ենք վերցրել, ես հաստատ գիտեմ, որ էդ գյուղերը մերը չէր»։
Ինչպե՞ս կարող էր Ոսկեպարը թուրքական լինել, երբ այնտեղ կա7-րդ դարում կառուցված հայկական եկեղեցի, ասաց․ «Իսկ ո՞վ է ասել, որ այդ եկեղեցին ադրբեջանական է, ուղղակի կա թուրքի Ոսկեպար եւ հայի Ոսկեպար»։
Գնդապետը, որ կռվել է նաեւ Արցախում, ասում է՝ Արցախը հանձնել են նախկինները, խեղճ Փաշինյանն ի՞նչ աներ: Իսկ ի՞նչ զգացիք, երբ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, ասաց․ «Մինչեւ Նիկոլ Փաշինյանը Պուտինը հայտարարեց։ Նիկոլ Փաշինյանը ստիպված էր հայտարարել, որովհետեւ տվել էինք արդեն, տալուց հետո պիտի ասեր՝ չէ մե՞րն է։ Ալիեւը սպասեց, որովհետեւ թե՛ Քոչարյանի, թե՛ Սերժի հետ բարեկամական ջերմ հարաբերությունների մեջ էր։ Իրար հետ պայմանավորվել էին՝ մի քիչ համբերի Ալիեւ, իշխանությունը կտանք հարմար թեկնածուի, հետո կպահանջես իրենից»։
Մանրամասն՝ տեսանյութում
Կարծիքներ