ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2024 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվելու համար հանրապետականների առավել նախընտրելի թեկնածուն է։
Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով հասարակական կարծիքի հարցման տվյալները։
Ըստ այդմ, Հանրապետական կուսակցությանն աջակցող հարցվածների 43 տոկոսը ցանկանում է Թրամփին տեսնել որպես Սպիտակ տան ղեկավար։
Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսի թեկնածությանը կողմ է քվեարկել հարցվածների 28%-ը:
ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսին և ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլիին աջակցում է 7%-ը։
Հարցումը ցույց է տվել նաև, որ դեմոկրատների 37%-ը կցանկանար Դեմոկրատական կուսակցության թեկնածու տեսնել ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենին, 53%-ը կողմ է այլ թեկնածու առաջադրելուն։
Հարցումն անցկացվել է փետրվարի 19-ից 22-ը։