Զինծառայող է հանկարծամահ եղել

Զինծառայող է հանկարծամահ եղել

«Հրապարակ»-ի տեղեկություններով` ՀՀ ՊՆ հատուկ բանակային կորպուսում երեկ առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում հանկարծամահ է եղել ժամկետային զինծառայող Դ. Ն.-ն: Զինվորի մահն արձանագրվել է զորամասում:

Մեզ ասացին, որ վերջինս բանակ զորակոչվելիս չի ունեցել առողջական խնդիրներ: ՊՆ-ից «Հրապարակ»-ին պատասխանեցին, որ զինվորի մահվան հանգամանքները քննում է ՀՀ քննչական կոմիտեն: Վարույթն իրականացնող մարմնից չեն արձագանքում: