ՔՊ-ականների խնջույքը՝ «Նոր Դվին» ռեստորանում (լուսանկարներ)

ՔՊ-ականների խնջույքը՝ «Նոր Դվին» ռեստորանում (լուսանկարներ)

Այս պահին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամանորյա միջոցառումն է տեղի ունենում «Նոր Դվին» ռեստորանում, որը գտնվում է Արմավիրի մարզում: Միջոցառմանը ներկա է ՔՊ-ն իր ամբողջ կազմով՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Խնջույքին ներկա են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, պատգամավորներ Արմեն Փամբուխչյանը, Կարեն Սարուխանյանը, Տաթևիկ Հայրապետյանը, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Իզաբելլա Աբգարյանը, Գրիգոր Երիցյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը,  վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը և այլք: