Հասարակություն

Արմեն Սարգսյանը ենթարկվել է վիրահատության և վարակվել կորոնավիրուսով․ նախագահականի պարզաբանումը

Արմեն Սարգսյանը ենթարկվել է վիրահատության և վարակվել կորոնավիրուսով․ նախագահականի պարզաբանումը

Ըստ «Դեժավյու» տելեգրամյան ալիքի տեղեկությունների՝ Երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է Լիբանան ծննդյան տոներն այնտեղ անցկացնելու համար: Հրապարակման մեջ մասնավորապես նշվում է, որ «Նախագահը Հայաստանից մեկնել է մեծահարուստ, բրիտանահայ գործարար Վաչե Մանուկյանի անձնական օդանավով: Նախագահը ծննդյան տոները անցկացնելու է Լիբանանում հայտնի տուրիստական Ֆաքրա գյուղի՝ Վաչե Մանուկյանին պատկանող վիլայում: Նրանց հետ այս օրերին իր հանգիստն է անցկացնելու նաև հայտնի երգիչ Էլթոն Ջոնը: Նրա այցը Լիբանան և Էլթոն Ջոնի հետ միասին ծննդյան տոները անցկացնելը համարվում է անձնական և գաղտնի է պահվել հանրությունից»,- գրել է տելեգրամյան ալիքը։

Հրապարակման վերաբերյալ պարզաբանում խնդրեցինք նախագահի աշխատակազմից,ըստ «Հրապարակին» փոխանցված պաշտոնական պարզաբանման՝ «Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն արձակուրդի շրջանակում Նոր տարին դիմավորել է Լոնդոնում՝ ընտանիքի ու թոռնիկների հետ: Հունվարի 3-ին նախագահ Սարգսյանը Լոնդոնում ենթարկվել է ոտքի վիրահատության, որը բարեհաջող է անցել: Սակայն նախագահի մոտ ի հայտ են եկել նաև նոր տեսակի կորոնավիրուսի ախտանշաններ․ նրա հանձնած թեստը դրական արդյունք է տվել։ Նախագահ Սարգսյանը մեկուսացել է և իր գործունեությունը ժամանակավորապես շարունակելու է հեռավար։ Ինչ վերաբերում է Էլթոն Ջոնի հետ Լիբանանում գտնվելու վերաբերյալ տեղեկությանը, ապա այն սուտ է, և չի հապատասխանում իրականությանը»,- ասված է պաշտոնական պարզաբանման մեջ։ 

Չնայած, որ նախագահի աշխատակազմից հերքում են նախագահի՝ Լիբանանում լինելու հանգամանքը, սակայն  Բեյրութի մեր աղբյուրները հաստատեցին, որ նախագահը Բեյրութում է՝ Էլթոն Ջոնի հետ։

Լրահոս

Ամենաընթերցված

Պատժում են բոլորին

Պատժում են բոլորին

Խորհրդարանում իր աշխատանքին երեկ հրաժեշտ տվեց Ալեն Սիմոնյանի կադրերից հերթականը՝ ԱԺ նախագահի խոսնակ...

×
Gallery Image