ՔՊ ակտիվիստները հարձակվել են լրագրողների վրա, հայհոյանքներ հնչեցրել

ՔՊ ակտիվիստները հարձակվել են լրագրողների վրա, հայհոյանքներ հնչեցրել

Քիչ առաջ ՔՊ ցուցակը գլխավորող, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ՝ Սյունիք կատարած այցի ժամանակ Գորիսում միջադեպ է գրանցվել, տեղի բնակիչները հարձակվել են լրագրողների վրա, անհարգալից արտահայտություններ արել, նույնիսկ հայհոյանքներ հնչեցրել։

«Հեռացեք Սյունիքից, Սյունիքը մեր հայրենիքն է, հերիք է տեռորի ենթարկեք մեր ժողովրդին։ Ձեզ ձեր չափերի մեջ պահեք, հերիք եղավ ձեզ, հա հենց Գորիսից եմ ես, Գորիսից։ Հեռացեք հլը ստեղից, արա։ Մեր տրամադրությունը շատ էլ լավ է, մենակ դուք եք մեզ խանգարում, հա , հենց տենց»,- ասել է գորիսեցիներից մեկը։