Զելենսկու կինը ԱՄՆ-ում գնումների վրա ավելի քան 1 միլիոն դոլար է ծախսել (լուսանկար)

Զելենսկու կինը ԱՄՆ-ում գնումների վրա ավելի քան 1 միլիոն դոլար է ծախսել (լուսանկար)

Ուկրաինայի նախագահի կինը՝ Ելենա Զելենսկայան, Նյու Յորքի խանութներում ծախսել է ավելի քան 1,1 մլն դոլար։
Այս մասին գրել է The Nation-ը։

Ուկրաինայի առաջին տիկնոջ՝ Նյու Յորքի բուտիկներում կատարած ծախսերի մասին պատմել է Cartier-ի նախկին աշխատակիցը։ Նրա խոսքով՝ Զելենսկայան բուտիկներ է այցելել Նյու Յորք կատարած պաշտոնական այցի ժամանակ։ 

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Զելենսկայան Cartier-ի վաղեմի երկրպագուն է և նույնիսկ այցելել է ապրանքանիշի դիզայների հայտնի նստավայր։ 

Միաժամանակ, Ուկրաինայի առաջին տիկնոջ այցը բուտիկ ավարտվել է սկանդալով. նա կոպտել է իրեն օգնել փորձող աշխատակցուհուն, ինչից հետո աշխատակցուհին ազատվել է աշխատանքից։ Նրա խոսքով՝ Զելենսկայան, շրջապատված անվտանգության աշխատակիցներով, գնել է ավելի քան 1,1 միլիոն դոլար արժողությամբ մի քանի պրեմիում զարդեր։ 

Այդ մասին է վկայում Ուկրաինայի առաջին տիկնոջ ծախսերի անդորրագրի պատճենը, որը նախկին աշխատակիցը կարողացել է պատրաստել։

Հատկանշական է, որ Զելենսկայան ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և իր ելույթի շրջանակներում Ուկրաինայի համար զենք ու գումար խնդրել Արևմուտքից։