Արցախի հերոս Յուրա Ալավերդյանը «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի սան է

Արցախի հերոս Յուրա Ալավերդյանը «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի սան է

Պաշտպանության բանակի ևս 5 զինծառայողների օրերս շնորհվեց Արցախի հերոսի կոչում:

Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար ԱՀ պաշտպանության բանակի զինծառայողներ Դավիթ Վանիկի Ղազարյանին (հետմահու), Էդգար Էդվարդի Մարկոսյանին, Յուրա Հայկարամի Ալավերդյանին, Դավիթ Լյովայի Գրիգորյանին, Սերգեյ Սլավի Շաքարյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում,  նախագահ Արայիկ Հարությունյանը նրանց պարգեւատրել է «Ոսկե արծիվ» շքանշանով։

Տեղեկացանք, որ Արցախի նոր հերոսներից մեկը՝ Յուրա Ալավերդյանը «Ալաշկերտ»  ֆուտբոլային ակումբի սան է։ Յուրա Ալավերդյանին շնորհվել է Արցախի հերոսի կոչում` Ֆիզուլիի ուղղությամբ հակառակորդի 9 տանկ և 1 ավտոտեխնիկա խոցելու համար։ Ալավերդյանը հանդես է եկել «Ալաշկերտի» 2000 թվականների մանկապատանեկան թիմի կազմում։