Բողոքի անհնազանդության ակցիաները մեկնարկեցին (լուսանկարներ)

Վաղ առավոտից մեկնարկ տրվեց բողոքի անհնազանդության ակցիաներին, որոնք արդեն երկրորդ շաբաթն է ինչ ընթանում են։
Այս պահին Ֆրանսիայի հրապարակից անհնազանդության ակցիա մեկնարկեց Դիմադրության շարժման խմբերից մեկը, որը շարժվում է Իսահակյան փողոցով։
Նրանք կանգ են առնում դպրոցների դիմաց և կոչ անում դասադուլներ իրականացնել։
Բազմաթիվ վարորդներ միանում են ակցիայի մասնակիցներին՝ ձայնային ազդանշանների միջոցով։
Ոստիկանությունը կոչ է անում բացել ճանապարհի երթևեկելի գոտին և նշում, որ իրենց գործողություններն անօրինական են։
Կարծիքներ