Յուրի Քիմին ազատել են Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնից։
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել նախագահ Ջո Բայդենի կողմից պետքարտուղարության պատժամիջոցների քաղաքականության նախկին համակարգող Ջեյմս Օ'Բրայենի թեկնածությանը՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնում։
Նա կհամակարգի, մասնավորապես, Ռուսաստանի հետ հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև հանձնառու կլինի Հարավային Կովկասի հետ շփումներում։
Հիշեցնենք, որ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնը մինչև մարտի վերջ զբաղեցնում էր Կարեն Դոնֆրիդը։
Վերջին ամիսներին նրան փոխարինել է Յուրի Քիմը, ով անցյալ ամիս այցելել է Հայաստան և Ադրբեջան։