Վիտալի Բալասանյանն այցելել էր ՌԴ դեսպանություն

Վիտալի Բալասանյանն այցելել էր ՌԴ դեսպանություն

Գեներալ Վիտալի Բալասանյանը, Արցախից Երևան հասնելուն պես հրավիրվեց ԱԱԾ հարցաքննության` վկայի կարգավիճակում: Հաղորդվեց, որ Արցախում նրա նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է, այդ գործը նաև իր որդու նկատմամբ էր հարուցվել: Մտերիմներն ասում են, որ Վիտալի Բալասանյանը չի շփվում իրենց հետ, անգամ հեռախոսազանգերին չի պատասխանում:

Թե ինչով է նա զբաղված և ինչու է ընդհատակ անցել, չգիտեն: Սակայն քիչ առաջ մեր աշխատակիցը նրան տեսել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատնից դուրս գալիս: Նա նստել է Նիսսան մակնիշի մոխրագույն մեքենան ու հեռացել: