Փռեցին ասֆալտին և բերման ենթարկեցին

Փռեցին ասֆալտին և բերման ենթարկեցին

Հանրապետության հրապարակի մետրոյում իրավիճակը շարունակում է գերլարված մնալ։ Քիչ առաջ Ստամբուլյան կոնվենցիային դեմ արտահայտվող քաղաքացիներից մեկը զելյոնկա լցրեց կողմ արտահայտվողներից մի աղջկա վրա, այնուհետև սկսեց հարվածել։

Ոստիկանները նրան քաշքշեցին, ասֆալտին փռեցին, ապա բերման ենթարկեցին ոստիկանության մոտակա բաժին։ Իրավիճակն այստեղ կրկին շարունակում է լարված մնալ։ Ոստիկանները մի կերպ են կարողանում բաժանել երկու կողմերին։