Բերդի ընտրություններում հաղթածներից ևս մեկը բերման ենթարկվեց

Բերդի ընտրություններում հաղթածներից ևս մեկը բերման ենթարկվեց

Բերդում կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթածների վրա այդ հաղթանակը շատ թանկ է նստում: Քիչ առաջ տեղեկացանք, որ Բերդի համայնքապետի ԺՊ, գործող համայնքապետ Հարություն Մանուչարյանի տեղակալ Սամվել Հովսեփյանը բերման է ենթարկվել: 

Օրեր առաջ հայտնել էինք, որ ընտրություններում հաղթելուց հետո ձերբակալվել էին նաև համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հասմիկ Մելիքյանն ու Ներքին Կարմիրաղբյուրի վարչական ղեկավար Լևոն Առաքելյանը, որոնք Հարություն Մանուչարյանի հետ միասին ընտրություննռրում հաղթած «Զորավոր համայնք» դաշինքի ցուցակում են: Նրանք մեղադրվում են այն բանի համար, որ իբր ենթադրաբար Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզի տնօրենին ստիպել են հօգուտ իրենց քաղաքական ուժի քարոզչություն կատարել, քրեական գործի հիմքում ընդամենը այդ մի մարդու տված ցուցմունքն է: 

Տեղեկությունը փորձեցինք ճշտել Քննչական կոմիտեից, սակայն խոսնակն ասաց, որ միայն վաղը կարող է հարցին պատասխանել, սակայն Բերդ համայնքի մեր աղբյուրները հաստատեցին լուրը, հաղորդելով նաև, որ Հովսեփյանը բերման է ենթարկվել մոտ 2 ժամ առաջ: Հիշեցնենք, որ Հարութուն Մանուչարյանը ևս անազատության մեջ է, նա արդեն 6 ամիս է, ինչ կալանավորված է, և կալանավայրից հաղթել է ՔՊ-ի թեկնածուին: