Իմ Աբգարին սպանած Աննային ու Նիկոլին կոչ եմ անում պատրաստվել դատավարության 

Իմ Աբգարին սպանած Աննային ու Նիկոլին կոչ եմ անում պատրաստվել դատավարության 

«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության համակարգող Գեղամ Նազարյանի կարծիքով՝ որքան ուշացվի հրաժարականը, որքան՝ իշխանափոխությունը, այնքան ատելությունն ավելի ու ավելի է ավելանալու։

«Մոռացեք էն մասին, որ հանկարծ զոհվածների ծնողները լռելու են, մոռանալու են իրենց վիշտը, ասելու են՝ լավ։ Ոչ, պետք է պատասխան տան և մեր Նյուրենբերգն անպայման տեղի է ունենալու․ և ես Նիկոլին ու Աննային կոչ եմ անում պատրաստվել էդ դատավարությանը։ Աննան ու Նիկոլը սպանեցին իմ Աբգարին, մեր աբգարներին, բայց ես ուզում եմ , որ նրանց երախաները ապրեն հանգիստ և դրա համար մի կարևոր գործոն կա՝ էդ դատավարությունը պետք է օր առաջ սկսվի»,-ասաց Գեղամ Նազարյանը։