Այլ

ԼՂ ներկայացուցիչները Եվլախում են․ Բաքվի պատվիրակությունը «ղարաբաղցի» է գլխավորում

ԼՂ ներկայացուցիչները Եվլախում են․ Բաքվի պատվիրակությունը «ղարաբաղցի»  է գլխավորում

Գրել ենք, որ Արցախի պատվիրակությունը Բաքվի հետ բանակցությունների համար մեկնել է Եվլախ։
Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Ստեփանակերտի ներկայացուցիչները ժամանել են Եվլախ։

Ադրբեջանական պատվիրակությունը գլխավորում է այդ երկրի խորհրդարանի պատգամավոր Ռամին Մամեդովը, ով ի դեպ ծնվել է Ղարաբաղում։

Ալիևը այս տարվա մարտին 45-ամյա պատգամավորին պատասխանատու է նշանակել ԼՂ հայ բնակիչների հետ շփումների համար։

Հավելենք, որ ԼՂ պատվիրակության կազմում կա երկու անդամ, որոնցից մեկը Արցախի խորհրդարանի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանն է։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image